-
17.11.2024|
13:03
Անլսելի ու անպատկերացնելի բան է, երբ պետության ղեկավարը իր երկրի Անկախության հռչակագիրը՝ պետության հիմնարար փաստաթուղթը, համարում է պետությանն ուղղված սպառնալիք։ Սա բավականին վտանգավոր հայտարարություն է՝ իրենից բխող բոլոր հետևանքներով...
-
17.11.2024|
11:45
Փաշինյան Նիկոլի, իր էությամբ, հանճարեղ, սակայն չգործող բանաձևը:
-
16.11.2024|
18:16
ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն ԱՄՆ-ում է:
-
16.11.2024|
16:02
Պետբյուջեի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթի վտանգավորության մասին խոսվեց բավականին շատ ու հանգամանալից։ Սակայն նրա մանիպուլատիվ լինելու փաստն այդքան էլ խորքային չներկայացվեց, չնայած Փաշինյանի տեսակը ճանաչող յուրաքանչյուր ոք հոգու խորքում հասկանում էր, որ ասված թեզերը կա՛մ կիսաճշմարտություններ են, կա՛մ, հերթական շարքային սուտ։
-
16.11.2024|
12:06
Երեկ մի քանի գործընկերներ ինձ հարց էին ուղղում, թե արդյո՞ք ճիշտ է փոխխոսնակի այն պնդումը, որ Սերժ Սարգսյանը Սպիտակ Տանը չի եղել:
Կարդացի նրա խոսքը: Ասվածի կեսը սխալ էր:
-
15.11.2024|
09:39
Որևէ մեկը կբացատրի՞, ինչպե՞ս կարող է մոլորակի վրա որևէ երկիր Հայաստանին և հայությանը լուրջ վերաբերվել, երբ Հայաստանի փաստացի առաջնորդը Հայաստանին, Հայաստանի ժողովրդին ո՛չ միայն լուրջ չի վերաբերվում, այլև ծաղրում և նսեմացնում է։
-
15.11.2024|
07:55
Սրանց ասածները հանրության տրամադրությունը շոշափելու նպատակ են հետապնդում:
-
14.11.2024|
21:57
ԵՊՀ-ն հերթական անգամ խայտառակ կերպով պարտվեց դատարանում: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը (ԵԴ/45878/02/21) հերթական անգամ բացահայտեց ԵՊՀ-ի այսրոպեական ղեկավարության ոչ իրավաչափ գործելաոճը, սակա՞յն...
-
14.11.2024|
15:05
Փաշինյանը կոլաբորացիոնիզմի «մաստեր կլաս» է ցույց տալիս ՀՀ ԱԺ ամբիոնից։ Ես այլ բնութագրում չեմ կարող տալ մի ղեկավարի, ով բառ-բառ կրկնում է Ալիևի խոսույթը, դեռ մի բան էլ ավելին՝ էմոցիա ու էքսպրեսիա է դնում դրա մեջ...
-
14.11.2024|
10:36
Հաագայի դատական նիստին և վճռին չեմ անդրադառնում որպես հաղթանակի, որովհետև՝
ա) վճիռը ժամանակավրեպ է,
բ) այն կյանքի կոչելու և արցախահայերի իրավունքները վերականգնելու ոչ մի նախադրյալ չունենք այս պահին, որովհետև ունենք մի իշխանություն, որը սպասարկում է բացառապես թուրք-ադրբեջանական շահերը և մերժում է նույնիսկ հայ գերիների վերադարձի պահանջով ԱԺ ընդդիմության ներկայացրած նախագիծը: